Տեղամասի քվեարկության մասնակցությունը, արագությունը 2020

Արցախի Տեղամասերի քվեարկության մասնակցությունները, արագությունները, յուրաքանչյուր 3 ժամվա համար

Տեղամասը կարող է ֆիզիկապես ապահովել սահմանափակ թվով ընտրողների քվեարկություն երեք ժամում: Թիվը կախված է տեղամասում ընտրողների ստորագրությունների համար հատկացված տեղերից և քվեախցիկների քանակից: Հետևաբար ընտրողների անընդհատ հոսքի դեպքում գոյություն ունի մեկ ընտրողի տեղամաս մտնելու և այնտեղից քվեարկելուց հետո դուրս գալու համար ծախսվող միջին նվազագույն ժամանակ, որը պայմանականորեն անվանենք տեղամասի քվեարկության միջին նվազագուն արագություն: Նվազագույն արագությունից պակաս ցանկացած ժամանակի դեպքում, եթե մասնակցության քանակի հրապարակվող ժամանակահատվածը բաժանենք նշված նվազագույն ժամանակին, կստացվի տեղամասի ֆիզիկապես թողունակությունը գերազանցող մեծ թվով ընտրողների մասնակցություն տեղամասում, որը կարող է իրականացվել կեղծիքների միջոցով: Բաժանելով ժամանակը վայրկյաններով տվյալ ժամանակահատվածում ընտրության մասնակիցների թվի վրա, կունենանք քվեարկության հաճախականությունը՝ քվեարկության արագությունը վայրկայաններով, տվյալ տեղամասում: Նշված ժամանակահատվածի համար, քվեարկության արագությունը չի կարող փոքր լինել տեղամասի նվազագույն քվեարկության արագությունից, եթե ընտրակեղծիքներ չեն եղել: Ելնելով տեղամասերի ընտրողների թվից կախված, տեղամասերի կահավորման և քվեարկության ապահովման համար ընտրական օրենսդրության սահմանած նորմերից, կարելի է հաշվել տեղամասի ֆիզիկապես թողունակության հնարավորությունները, միջին հնարավոր նվազագույն ծախսվող ժամանակը մեկ ընտրողի համար: Օրինակ եթե սահմանված է մինչև 1000 ընտրողներով տեղմասերում ընտրողների մեկ ցուցակ, 1000 –ից ավել ընտրողներով տեղամասերում 2 ցուցակ, դրա հետ մեկտեղ մինչև 750 ընտրողներով տեղամասերում 1 քվեախցիկ, մինչև 1500 ընտրողներով տեղամասերում 2 քվեխցիկ, 1500 – ից ավել ընտրողներով տեղամասերում 3 քվեախցիկ հննարավորությունների ապահովում, ապա գործնականում կարող են ստուգվել միջին նվազագույն հնարավոր արագությունները: Հրապարակված պաշտոնական տվյալների հիման վրա ստեղծված աղյուսակից, հնարավոր է համապատասխան վանդակների լրացմաբ առանձնացնել նշվող պայմաններին բավարարող տեղամասերը:

Տեղամաս
Բնակավայր






Լրացնել մասնակցության %   Քվեների բաշխումները

MIN:
MAX:














2020 թիվ
Տեղամաս ընտրողների թիվը մինչ քվեարկությունը Ընտրողների
թիվը 20:00-ի
տվյալներով
105251
Մասնակից 
8:00-20:00
76549
վերջնական ատվյալներով 76471
  Մասնակից. 
 %-ը  72,7 %
Մասնակից
8:00-11:00
ընդհանուր
26037
Տեղամասի քվեարկության միջին արագություն
8:00 - 11:00
Մասնակից
11:00-14:00
ընդհանուր
24575
Տեղամասի քվեարկության միջին արագություն
11:00-14:00
Մասնակից
14:00-17:00
ընդհանուր
16278
Տեղամասի քվեարկության միջին արագություն
14:00-17:00
Մասնակից
17:00-20:00
ընդհանուր 9659
Տեղամասի քվեարկության միջին արագություն
17:00-20:00
Որևէ 3 ժամվա ընթացքում առավելագույն մասնակցութ. Որևէ 3 ժամվա ընթացքում միջին նվազագույն արագությունը Բնակավայր